Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի գիտական պլատֆորմի վրա գործարկվում է «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» հանդեսը, որը հրատարակվում է Կովկասյան ժառանգության և ինքնության ուսումնասիրություններ»-ի  միջազգային ասոցիացիայի կողմից։

«Caucasus Heritage and Identity Studies (CHIS)»  հանդեսը գիտնականներին, ասպիրանտ-հետազոտողներին առաջարկում է ներկայացնել հոդվածներ՝ առաջիկա համարում հրապարակելու համար։ Հանդեսը միջազգային միջգիտակարգային հարթակ է տրամադրում Կովկասի և հարակից տարածաշրջանների պատմական, մշակութային, լեզվական և սոցիալական ժառանգության վերաբերյալ գիտական ինքնատիպ ուսումնասիրությունների համար։ Այն նպատակ ունի նպաստել գիտական հետազոտությունների տարածմանը, որոնք խորացնում են ժամանակի ընթացքում ինքնության ձևավորման, ժառանգության պահպանության և տարածաշրջանային փոխակերպումների ըմբռնումը։

Խմբագրակազմն ընդունում է միջգիտակարգային թեմաներով հոդվածներ, որոնք առաջարկում են տեսական, փորձարարական կամ համեմատական դիտարկումներ Կովկասի պատմության, ժառանգության, ինքնության և մշակութային շարունակականության ու տարածաշրջանային այլ թեմաներով։

Մանրամասները՝ պարբերականի կայքում․

https://chis-journal.com/en/home/

Leave a comment