Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել Հորմուզի նեղուցի բացման շուրջ, սակայն Վաշինգտոնը պետք է պատրաստակամություն հայտնի Թեհրանի հետ համաձայնության գալու համար։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Իրան» (Iran) պարբերականին տված հարցազրույցում։
«Մեր պահանջը հստակ է` Հորմուզի նեղուցը բացելու համար անհրաժեշտ է կատարել մեր առաջ քաշած յոթ պայմանները»,– ասել է նա։
Արաղչին ընդգծել է` եթե ամերիկացիներն ունեն իրենց առաջարկներն ու մոտեցումներն այդ պայմանների իրականացման վերաբերյալ, ապա Իրանը բաց է երկխոսության համար։
Յոթ պայմանները վերաբերում են իրանական նավահանգիստների ծովային շրջափակման վերացմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը (ներառյալ` հրադադար Լիբանանում), սառեցված ակտիվների ապասառեցմանը, նավթի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը, անվտանգության երաշխիքներին և ուժերի կրճատմանը, պատերազմական վնասների փոխհատուցմանը։