Աշխատանքներ են տարվում ՀՀ-ի վրա ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ գրասենյակ

Փետրվարի 28-ին Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։

The post Աշխատանքներ են տարվում ՀՀ-ի վրա ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ գրասենյակ appeared first on CIVILNET.

Leave a comment