Աբու Դաբիում առնվազն մեկ մարդ է զոհվել իրանական հրթիռային հարվածի հետևանքով․ Al Jazeera

Քաղաքականություն

28.02.2026 | 14:53

Աբու Դաբիում առնվազն մեկ մարդ է զոհվել իրանական հրթիռային հարվածի հետևանքով, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով ԱՄԷ պետական ​​լրատվական գործակալությանը։

ԱՄԷ իշխանությունները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից որսացված հրթիռներից մեկի բեկորները ընկել են Աբու Դաբիի բնակելի թաղամասում, ինչի հետևանքով զոհվել է Մեկ քաղաքացի։

ԱՄԷ պաշտպանության նախարարությունը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները անվանել է «վտանգավոր սրացում և վախկոտ գործողություն, որը սպառնում է քաղաքացիական բնակչության անվտանգությանը և խաթարում կայունությունը»։

Իրանական հարվածը, ինչպես ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, «ազգային ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»։

ԱՄԷ-ն «ամբողջական իրավունք ունի արձագանքել այս սրացմանը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իր տարածքը պաշտպանելու համար», – հայտարարել է Պաշտպանության նախարարությունը։

Ականատեսները նաև հայտնել են Դուբայում՝ Ջումեյրա հանգստավայրի մոտ, իրանական հրթիռների խոցման մասին։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի ուղղությամբ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին՝ շեշտելով, որ դրանց նպատակն ամերիկյան ժողովրդին պաշտպանելն է Իրանի ռեժիմի սպառնալիքներից։

 

Leave a comment