Իրանում դպրոցի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով հինգ երեխա է զոհվել

Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Նրանք տարրական դպրոցի աշակերտներ էին, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Մինաբ շրջանի վրա այսօրվա հարձակումների ժամանակ հարձակման է ենթարկվել աղջիկների տարրական դպրոց, որի հետևանքով զոհվել է հինգ աշակերտուհի», – ասվում է հայտարարության մեջ։

Սա Իրանի կողմից հաղորդված առաջին զոհերի մասին հաղորրդագրութունն է։

–00—ՅՄ

Leave a comment