Հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։
Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության, տեղումները կլինեն լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Փետրվարի 28-ի առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում` փետրվարի 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում փետրվարի 28-ին, մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։
Մարտի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։