Մեր ու Թաթոյանի միավորումը նպատակ ունի իշխանազրկել Փաշինյանին այս հունիսին

 

Արման Թաթոյանի ղեկավարած «Միասնության թևերի» ու «Հայաքվե» միավորման համատեղ հուշագիրը՝ մասնակցել միասնաբար ընտրություններին, նպատակ ունի իշխանազրկել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Ըստ Չալաբյանի, ընտրություններին այս երկու ուժը մասնակցելու են Թաթոյանի ղեկավարած «Միասնության թևեր» կուսակցության ցանկով։ «Մենք, իհարկե, գնում ենք մեծամասնություն ձևավորելու, սակայն ցանկանում ենք ստեղծել մինիմալ ռիսկեր, որպեսզի մեր ընտրողների ձայները չփոշիանան», – ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

–00—ԱՊ

Leave a comment