Զելենսկին Ֆիցոյին հրավիրել է Կիև


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ և նրան հրավիրել է Կիև՝ քննարկելու կարևոր հարցեր, այդ թվում «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի պետության ղեկավարի գրասենյակի Telegram ալիքը։


«Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա և Հունգարիա ռուսական նավթի մատակարարումները դադարեցվել են հունվարի 27-ից։ Կիևը պնդել է, որ «Գորժբա»-ն վնասվել է ռուսական հարվածի պատճառով:


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ հայտարարել է խողովակաշարի վիճակը գնահատելու համար Ուկրաինա մասնագետներից բաղկացած խումբ ուղարկելու մտադրության մասին։ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել այդ նախաձեռնությանը:

Leave a comment