Զելենսկին Ֆիցոյին հրավիրել է Ուկրաինա՝ «Դրուժբայի» նավթամուղի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին

Քաղաքականություն

27.02.2026 | 19:14

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ և հրավիրել նրան Ուկրաինա՝ քննարկելու «բոլոր առկա խնդիրները»։  Այս մասին հայտարարություն է տարածել Զելենսկու գրասենյակը, գրում  է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ֆիցոն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրում են Ուկրաինայի կառավարությանը «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման աշխատանքները խափանելու մեջ, որի պատճառով հունվարի վերջին դադարեցվել էին Հունգարիա և Սլովակիա մատակարարումները: Կիևը պնդում էր, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածի հետևանքով։

Ֆիցոն և Օրբանը առաջարկում են ստեղծել համատեղ տեսչական խումբ «Դրուժբա» խողովակաշարի տեխնիկական վիճակը գնահատելու համար: Սլովակիայի կառավարության ղեկավարը հայտարարել էր Զելենսկիի  հետ խոսելու իր մտադրության մասին։

Նախօրեին Օրբանը բաց նամակ էր հղել Զելենսկիին՝ պահանջելով բացել «Դրուժբա» խողովակաշարը, որը ռուսական նավթ է մատակարարում Հունգարիային և Սլովակիային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment