Կանադայի կառավարությունը հրապարակել է ճանապարհորդության ամենաբարձր մակարդակի նախազգուշացում և լրջորեն խորհուրդ է տվել Իրանում գտնվող բոլոր կանադացիներին անհապաղ լքել երկիրը, քանի դեռ պահպանվում է անվտանգ հեռանալու հնարավորությունը։
Այս մասին նշվում է Կանադայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Իրանի իշխանությունները ձերբակալել և կալանավորել են անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների և երկքաղաքացիություն ունեցող անձանց՝ իրենց կառավարությունների վրա քաղաքական կամ դիվանագիտական ազդեցություն գործադրելու նպատակով»,- հայտնել է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը։
Արտգործնախարարությունը նաև զգուշացրել է, որ երկրում մնացած քաղաքացիներին չի կարող երաշխավորվել հյուպատոսական օգնություն, եթե իրավիճակը սրվի։