Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պակիստանը ավիահարված է հասցրել Քաբուլին. հաղորդում է «Al Jazeera»-ն՝ հղում անելով Աֆղանստանի կառավարության աղբյուրին։
«Պակիստանը ավիահարված է հասցրել Քաբուլին»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդն իր հերթին հայտարարել է, որ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի Քաբուլ, Ղանդահար և Պակտիա նահանգների մի քանի շրջաններին, զոհերի մասին տեղեկություններ չկան։
TOLOnews-ը, հղում անելով անվտանգության աղբյուրներին, հաղորդել է, որ աֆղանական ուժերն իրենց օդային տարածքում խոցել են պակիստանյան ինքնաթիռ։