«Իրանն այսօր» տելեգրամյան ալիքի հաղորդումը.
Ըստ Իրանի արտգործնախարարի՝
▪️ԱՄՆ հետ բանակցային այս փուլը եղել է ավելի լուրջ և ինտենսիվ,
▪️Քննարկվել են այն տարրերը, որոնք կարող են համաձայնագրի հիմքում լինել,
▪️Երկուշաբթի օրը տեխնիկական թիմերը հանդիպում կունենան ՄԱԳԱՏԷ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեխնիկական որոշ հարցեր։
▪️Քաղաքական թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա մյուս շաբաթ։ Օրը կհստակեցվի ընթացքում։
Օմանի արտգործնախարարը ևս հայտնել է «զգալի առաջընթացի» մասին։
Ըստ Axios-ի՝ ամերիկյան կողմից ևս «դրական» են գնահատել բանակցությունները՝ չնայած այն բանին, որ մինչև այդ հաղորդվել էր, որ առավոտյան հանդիպումից հետո (հանդիպումը երկու մասով է եղել՝ առավոտյան և կեսօրից հետո) ԱՄՆ-ն «հիասթափված է» իրանական կողմի մոտեցումից։
Չնայած այս հայտարարություններին՝ բանակցային իրավիճակի մասին իրական պատկերն ու դետալները պարզ չեն, և առայժմ տպավորություն է, որ «դրական» գնահատականները այնքան էլ ճիշտ չեն բնութագրում իրավիճակը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: