«Հայրենիք» կուսակցությունից հեռացել է Արտաշատի ավագանու խմբակցության ղեկավարը

Անդրանիկ Կիրակոսյանը հեռացավ «Հայրենիք» կուսակցությունից, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․

«Սիրելի Արտաշատ միավորված համայնքի բնակիչներ, ուզում եմ տեղեկացնել, որ կայացրել եմ որոշում հրաժարվել Արտաշատ համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավարի պաշտոնից, կուսակցության անդամ լինելուց և որպես ավագանու անդամ գործելու եմ անկախ։

Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ իմ որոշումների կայացման առանցքում եղել եմ միշտ սկզբունքային։ Կարծում եմ, իմ որոշման ճիշտ լինելու պատասխանը կտա ժամանակը։ Այս թեման շահարկողներին՝ հորդորում եմ և խորհուրդս՝ չներքաշվել իրենց չվերաբերվող թեմաների մեջ։ Իմ անելիքների վերաբերյալ առաջիկայում հանդես կգամ հայտարարությամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment