ՀՀ դեսպանը Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործադրվող ջանքերը


Փետրվարի 26-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիուս Մոտուզասի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։


 


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորություններին առնչվող հարցեր։


 


 


Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը և երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը։


 


Դեսպան Մարգարյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային հնարավորությունները։


 


Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և Հայաստանի եվրոպական ձգտումները։ ՀՀ դեսպանը բարձր է գնահատել այս գործընթացում Լիտվայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։

Leave a comment