Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Ժնևից՝ Իրանի միջուկային դոսիեի շուրջ բանակցություններից հետո | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները մեկնել են Շվեյցարիայից, որտեղ մասնակցել են Իրանի միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցությունների երրորդ փուլին, ՏԱՍՍ-ին հայտնել է Ժնևի միջազգային օդանավակայանի աղբյուրը։

Աղբյուրը հիշեցրել է, որ Ուիթքոֆը և Քուշներն այսօր առավոտյան էին ժամանել Շվեյցարիա։

Նախկինում հաղորդվել էր, որ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչները համաձայնել են վերսկսել երկխոսությունը՝ համապատասխան ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։ Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, որը միջնորդում է երկու կողմերի միջև։ Նա նաև նշել է, որ տեխնիկական քննարկումները տեղի կունենան հաջորդ շաբաթ Վիեննայում։

Leave a comment