Սպանված զինծառայողը Աբովյանից էր․ կասկածյալը հայտնաբերվել է․ նոր մանրամասներ

Այսօր՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։

Leave a comment