Հայաստան դաշինքի նախընտրական ռոլիկի մեջ մեր տղերքի սպանության կադրերն են, ամոթը լավ բան է. Ալեքսանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական ռոլիկի մեջ մեր տղերքի սպանության կադրերն են, ամոթը լավ բան է. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

«Պարոն Քոչարյան, խնդրում եմմեր հանձնաժողովի անդամներին՝ եկեք կազմակերպենք հանրային լսումներ, որի ընթացքում զեկույցի բաց մասը հանրային լսումների ձևաչափով ոչ միայն խորհրդարանին, այլև մեր հանրությանը կներկայացվի: Այնտեղ շատ կարևոր կտորներ կան, ընենց հետաքրքիր կտորներ կան, հետո էլ ասում եք պատերազմը շահարկման առարկա իշխանությունն է դարձրել»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Դիմելով ընդդիմությանը՝ պատգամավորը նշեց. «Պարոն Մանուկյան, անկեղծ եմ ասում՝ ամոթը լավ բան է, «Հայաստան» դաշինքի նախընտրական ռոլիկի մեջ մեր տղերքի սպանության կադրերն են, ձեզ համար 44-օրյա պատերազմն ու զոհերը նախընտրական քարոզարշավի վիդեոկոնտենտից այն կողմ ոչ մի բան չեն եղել»:

Leave a comment