«Հայաստան» դաշինքի նախընտրական ռոլիկի մեջ մեր տղերքի սպանության կադրերն են, ամոթը լավ բան է. Ալեքսանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պարոն Քոչարյան, խնդրում եմմեր հանձնաժողովի անդամներին՝ եկեք կազմակերպենք հանրային լսումներ, որի ընթացքում զեկույցի բաց մասը հանրային լսումների ձևաչափով ոչ միայն խորհրդարանին, այլև մեր հանրությանը կներկայացվի: Այնտեղ շատ կարևոր կտորներ կան, ընենց հետաքրքիր կտորներ կան, հետո էլ ասում եք պատերազմը շահարկման առարկա իշխանությունն է դարձրել»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Դիմելով ընդդիմությանը՝ պատգամավորը նշեց. «Պարոն Մանուկյան, անկեղծ եմ ասում՝ ամոթը լավ բան է, «Հայաստան» դաշինքի նախընտրական ռոլիկի մեջ մեր տղերքի սպանության կադրերն են, ձեզ համար 44-օրյա պատերազմն ու զոհերը նախընտրական քարոզարշավի վիդեոկոնտենտից այն կողմ ոչ մի բան չեն եղել»: