ԱՄՆ-ում հանցագործություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն


ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։


 


«Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ2

Leave a comment