Ալիևը «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված հուշարձան է բացել. «Ազատություն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ ու ընտանիքի անդամների հետ «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված հուշարձան է այսօր բացել՝ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունն էլ առավոտից հաղորդագրություններ է տարածում «ցեղասպանության զոհերին հիշատակի տուրք մատուցած, հուշարձան այցելած վարչապետի, խորհրդարանի ղեկավարների, դատախազների ու այլ պաշտոնյաների մասին։

«Այսօր մենք խոսում ենք խաղաղության մասին, այդ գործընթացում բոլոր նախաձեռնությունները և առաջնորդությունը եկել են Ադրբեջանից։ Միաժամանակ, չենք մոռանում մեր պատմությունը», – ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Սոցիալական ցանցերում ցավակցական հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հեշթեգով։ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանն էլ հայտարարել է՝ «Այս ողբերգական օրը մենք հարգում ենք Խոջալուի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջև»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment