Ինչ պետք է անեն եվրոպացիները ՀՀ–ում. փոխնախարարը` «հիբրիդային արագ արձագանքման» խմբի մասին

https://arm.sputniknews.ru/20260226/inch-petq-e-anen-evrvopacinery-hhum-pvokhnakharary-hibridajin-arag-ardzaganqman-khmbi-masin-99238651.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/15/83233650_0:0:1359:1019_1920x0_80_0_0_b7217da6af4782ff0172bbf67c206b2a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրամիություն, տիգրան դադունց, բրյուսել, նամակ

հայաստան, եվրամիություն, տիգրան դադունց, բրյուսել, նամակ

Բաժանորդագրվել

Տիգրան Դադունցը համամիտ չէ այն տեսակետին, որ ԵՄ-ի աջակցությունն ուղղված է ՌԴ-ի դեմ:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը համարում է, որ ԱԺ ընտրություններից առաջ Եվրոպական միությունից խումբ ուղարկելը Հայաստանի ներքին գործերին միջամտել չէ: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասա, որ խոսքը բացառապես տեխնիկական, փորձագիտական և իրավական աջակցության մասին է:

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները գրել էին, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-ին խնդրել է ընտրություններից առաջ «հիբրիդային արագ արձագանքման» խումբ ուղարկել Հայաստան և փետրվարի 13-ին նամակ է ուղարկել Բրյուսել։ ԵՄ-ն նման փորձ արդեն ունի. անցյալ տարի մոտ 20–հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև, որպեսզի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մոլդովայի իշխանություններին աջակցի իբր Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվությունը հայտնաբերելու և դրան հակազդելու գործում։

«Այդ աջակցությունը տեխնիկական է, փորձագիտական և իրավական: Այսինքն՝ մենք, հաշվի առնելով մեր ԵՄ գործընկերների փորձը, պատրաստ ենք այդ փորձը նրանցից վերցնել: ԵՄ-ն էլ պատրաստ է այդ փորձով կիսվել, և այդտեղ որևէ վատ, խնդրահարույց կամ բարդ բան ես չեմ տեսնում»,– ասաց պաշտոնյան։

Նա համամիտ չէ այն տեսակետին, որ ԵՄ-ի այս աջակցությունն ուղղված է ՌԴ-ի դեմ: Ըստ նրա՝ հիմնականում ԵՄ–ի ուղարկած խումբը հիմնականում կաջակցի ընտրությունները կազմակերպող Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

«Կան օրենքին հակասող քարոզչության ձևեր, որոշակի նվիրատվություններ են իրականացում, որոնք արգելված են օրենքով։ Եթե մենք փորձագիտական աջակցություն ենք ստանում, որպեսզի կարողանանք այդ դրսևորումների դեմ պայքարել, դա մեր քաղաքացիների շահերից է բխում, որովհետև նրանց քվեն է երաշխավորված լինում: Հիմա այնքան են զարգացել տեխնոլոգիական գործիքներն ու միջոցները, որ կարելի է շատ այլ գործիքներով միջամտել և հակաիրավական գործունեություն իրականացնել, որ նույնիսկ մենք չնկատենք: Բայց կան մարդիկ, որոնք այդ փորձն ու գիտելիքն ունեն և պատրաստ են մեզ խորհուրդ տալ»,– ասաց Դադունցը:

Մոլդովական հատուկ ծառայությունների հուշումո՞վ. Արեշևը՝ Բրյուսելին Երևանի խնդրանքի մասին

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ 2025 թվականի դեկտեմբերին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի մի շարք ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ ականազերծման աշխատանքների, ինչպես նաև «հիբրիդային հարձակումների դեմ պայքարի» աջակցության շրջանակում։

Leave a comment