Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում ցեխային հրաբուխ է ժայթքել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Անտիոքիա դեպարտամենտում ցեխային հրաբուխ է ժայթքել. հայտնել է տեղի աղետների ռիսկերի կառավարման խորհուրդը։

«Չնայած միջադեպի մոտակայքում բնակելի շենքեր կան, տուժածների մասին տեղեկություններ չկան»,- հայտնել է խորհուրդը։

Մոտակա շենքերի բնակիչները տարհանվում են։ Ճանապարհը մաքրելու համար դեպքի վայր կուղարկվեն անձնակազմ և սարքավորումներ։

Սոցիալական ցանցերում ականատեսները պնդում են, որ ժայթքման վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել են գետնի զգալի ճեղքեր, ճաքել է ասֆալտը։

Leave a comment