ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից իտալացի լրագրողների համար կազմակերպված ճանաչողական այցի արդյունքում իտալական հայտնի La Stampa պարբերականում հրապարակվել է հոդված՝ Հայաստանի մասին։
«Հայաստան՝ փոքր երկիր, լի կիրճերի, անտառների, վանքերի և հրաշալի սեղանների աննկարագրելի տեսարաններով» խորագրով հոդվածն ընդգծում է Հայաստանի բազմազանությունը։ Քաղաքային կյանքից մինչև անտառներ ու կիրճեր, որոնք զբոսաշրջիկները կարող են վայելել ընդհամենը մի քանի ժամում։
Համերի երկիր, որտեղ զբոսաշրջիկները կարող են պատրաստել և փորձել ավանդական լավաշ, այցելել կուրորտներ, պատմական վայրեր և տեղական շուկաներ։
Ամեն ճանապարհորդություն դեպի Հայաստան առաջարկում է յուրահատուկ փորձառություն և հիշարժան տեսարանների հաջորդականություն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: