https://arm.sputniknews.ru/20260226/vor-ekamutnery-chen-hajtararagrvi-karavarutjuny-cank-hastatec-99226389.html
Որ եկամուտները չեն հայտարարագրվի. կառավարությունը ցանկ հաստատեց
Որ եկամուտները չեն հայտարարագրվի. կառավարությունը ցանկ հաստատեց
Sputnik Արմենիա
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ չեն հայտարարագրվի անգամ ոչ ընտանիքի անդամի կողմից ստացված մինչև 1 մլն դրամը։ 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T12:16+0400
2026-02-26T12:16+0400
2026-02-26T12:16+0400
հայտարարագիր
հայաստան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95124353_0:0:1500:844_1920x0_80_0_0_99d0451896e3bf79b3fc123748d02482.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ընտանիքի անդամներից ստացված նվերներն ու գումարները հայտարարագրման ենթակա չեն: Կառավարությունը փոփոխություն է առաջարկում Հարկային օրենսգրքում: Նախագիծը զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապիկն ու տատիկը:«Առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող, այսինքն՝ չհարկվող, եկամուտների տեսակներ և շեմեր: Մասնավորապես, հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամի կողմից մինչև 1 մլն ստացված գումարը»,- ասաց նախարարը:Հովհաննիսյանը մանրամասնեց, որ հայտարարագրման ենթակա չեն նաև նվերներ և ժառանգություն, պարտքով տված գումարներ՝ մինչև 1 մլն դրամի փոխառությունները, անձնական գույքը՝ բացի հողամասերից, մեկ այլ ֆիզիկական անձի վաճառելիս ստացված մինչև 1 մլն դրամը, ոչ առևտրային կազմակերպություններից ստացված մինչև 1 մլն դրամի ակտիվները կամ ծառայությունները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95124353_131:0:1464:1000_1920x0_80_0_0_e76161d4db1e2696e9a3f39a8afb9d3d.jpg.webp
հայտարարագիր, հայաստան, հհ կառավարություն
հայտարարագիր, հայաստան, հհ կառավարություն
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ չեն հայտարարագրվի անգամ ոչ ընտանիքի անդամի կողմից ստացված մինչև 1 մլն դրամը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ընտանիքի անդամներից ստացված նվերներն ու գումարները հայտարարագրման ենթակա չեն: Կառավարությունը փոփոխություն է առաջարկում Հարկային օրենսգրքում: Նախագիծը զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապիկն ու տատիկը:
«Առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող, այսինքն՝ չհարկվող, եկամուտների տեսակներ և շեմեր: Մասնավորապես, հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամի կողմից մինչև 1 մլն ստացված գումարը»,- ասաց նախարարը:
Հովհաննիսյանը մանրամասնեց, որ հայտարարագրման ենթակա չեն նաև նվերներ և ժառանգություն, պարտքով տված գումարներ՝ մինչև 1 մլն դրամի փոխառությունները, անձնական գույքը՝ բացի հողամասերից, մեկ այլ ֆիզիկական անձի վաճառելիս ստացված մինչև 1 մլն դրամը, ոչ առևտրային կազմակերպություններից ստացված մինչև 1 մլն դրամի ակտիվները կամ ծառայությունները։