Վարչապետը Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները


Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հանդիպում է ունեցել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


 


 


 


 


Վարչապետը հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեհաստան կատարած պաշտոնական այցի նպատակներին և ակնկալիքներին՝ ընդգծելով Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության առաջնահերթությունները՝ խոսելով խաղաղության օրակարգի առաջմղման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։


 


 


 


 


Վարչապետը նաև անդրադարձել է «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը՝ ներկայացնելով հիմնական սկզբունքները։


 


Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան- Լեհաստան համագործակցության հեռանկարներին և այլ արդիական թեմաների։


 


 

Դիտումների քանակ1

Leave a comment