Երևանում և Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում և Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 17-23-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան հետևյալ վարչական շրջաններում.
-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
-Շենգավիթում` փետրվարի 19-ին և 23-ին,
-Նոր Նորքում՝ փետրվարի 18-19-ը և 22-ին,
-Արաբկիրում՝ փետրվարի 22-ին։
Նշվում է, որ ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։
Վանաձոր քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 14-20-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան հետևյալ վայրերում․
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 18-ին և 20-ին,
-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 19-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։