Իրանի իշխանությունները պատրաստ են արձագանքել համալսարաններում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ ուսանողների ներկայացրած պահանջներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Եթե որոշ ուսանողներ բողոքում են, նրանք կարող են արտահայտել իրենց առարկությունները։ Բողոքը սոցիալական կյանքի դինամիկության նշան է»,- ասել է Փեզեշքիանը՝ կառավարության նիստում։
«Մեր պարտականությունն է լսել բողոքողները և ձեռնարկել միջոցներ՝ խնդիրները լուծելու համար»,- ավելացրել է նախագահը։
Ավելի վաղ Իրանի մի շարք համալսարաններում ուսանողների բողոքի ակցիաներ են սկսվել՝ իշխանությունների վարած քաղաքականության դեմ: