Paramount Skydance-ը պաշտոնապես բարձրացրել է Warner Bros. Discovery-ի ձեռքբերման իր առաջարկը՝ մեկ բաժնետոմսի համար մինչև 31 դոլար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։ Warner Bros. Discovery-ն հանդիսանում է ցանցի մայր ընկերությունը։
Warner Bros. Discovery-ն հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Paramount Skydance-ի հետ՝ նախքան վերջնական որոշում կայացնելը՝ հրաժարվել դեկտեմբերին Netflix-ի հետ կնքված գործարքից։
Paramount-ը նախկինում առաջարկել էր մեկ բաժնետոմսի դիմաց 30 դոլար, սակայն Warner Bros. Discovery-ն մերժել էր այդ առաջարկը՝ այն գնահատելով որպես «ոչ այնքան բարենպաստ»՝ համեմատած Netflix-ի հետ հնարավոր գործարքի պայմանների հետ։
Այժմ Warner Bros. Discovery-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է Paramount-ի հետ հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների վերջնաժամկետի երկարաձգման մասին։