Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ժամանել է Պեկին՝ կատարելով իր առաջին պաշտոնական այցը Չինաստան, հաղորդում է «Xinhua»-ն։
«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չորեքշաբթի օրը ժամանել է Պեկին, սկսելով իր պաշտոնական այցը Չինաստան, որը կտևի մինչև հինգշաբթի»,- ասվում է հայտարարության մեջ։
Իր ներկայիս այցի ընթացքում Գերմանիայի կանցլերը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Ցզյանի հետ՝ երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար։
Սա Մերցի առաջին այցն է Չինաստան կանցլերի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Ինչպես նախկինում հայտնել էր Չինաստանի առևտրի նախարարությունը, նրան կուղեկցեն մոտ 30 առաջատար գերմանական ընկերությունների բարձրաստիճան ղեկավարներ։