Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մեկնաբանել է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները Իրանի բալիստիկ և միջուկային ծրագրերի վերաբերյալ։
Նա այդ պնդումները անհիմն է անվանել X սոցիալական ցանցի իր էջում։
Բաղային գրել է. «ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի, ինչպես նաև հունվարյան անկարգությունների ժամանակ զոհերի թվի մասին նրանց պնդումները պարզապես ստեր են»։
Դոնալդ Թրամփը Կոնգրեսի իր ելույթում նշել էր, որ Իրանն արդեն մշակում է հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային և ԱՄՆ ռազմաբազաներին։ Նա հավելել է, որ Թեհրանը նաև աշխատում է ԱՄՆ-ին հասնելու կարողություն ունեցող հրթիռների վրա։