https://arm.sputniknews.ru/20260225/trampy-pndum-e-vor-irany-mijukajin-zenqic-hrazharvelu-baghdzali-khvostumy-chi-tvel-99177540.html
Թրամփը պնդում է, որ Իրանը միջուկային զենքից հրաժարվելու բաղձալի խոստումը չի տվել
Թրամփը պնդում է, որ Իրանը միջուկային զենքից հրաժարվելու բաղձալի խոստումը չի տվել
Sputnik Արմենիա
Թրամփը հայտարարել է, որ Իրանն արդեն մշակել է Եվրոպա հասնելու ունակ հրթիռները և իբր աշխատում է այնպիսիների վրա, որոնք կարող են ԱՄՆ հասնել։ 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T10:53+0400
2026-02-25T10:53+0400
2026-02-25T10:54+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/15/99069444_0:0:1501:844_1920x0_80_0_0_1f8898160e09dc0292d0d03bd82e897e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ Իրանից չի ստացել բաղձալի խոստումը՝ երբեք միջուկային զենք չմշակել։ Այս մասին նա ասել է երկրի իրավիճակի մասին Կոնգրեսին ուղղված իր ուղերձի ժամանակ։«Նրանք ցանկանում են գործարք կնքել, սակայն մենք չենք լսել բաղձալի խոսքերը, որ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա», – ասել է նա։ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ կցանկանար դիվանագիտական պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի հետ։Թեհրանը և Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացրին փետրվարի 17-ին Ժնևում Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը` ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով` կողմերին հաջողվել է առանցքային սկզբունքներ մշակել, որոնց հիման վրա աշխատելու են գործարքի վրա։ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում փետրվարի 26-ին։Իրանը պատրաստ է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար. ԱԳՆ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/15/99069444_0:0:1333:1000_1920x0_80_0_0_92a09ad2f516eea56d73f0722be962a7.jpg.webp
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր
Թրամփը հայտարարել է, որ Իրանն արդեն մշակել է Եվրոպա հասնելու ունակ հրթիռները և իբր աշխատում է այնպիսիների վրա, որոնք կարող են ԱՄՆ հասնել։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ Իրանից չի ստացել բաղձալի խոստումը՝ երբեք միջուկային զենք չմշակել։ Այս մասին նա ասել է երկրի իրավիճակի մասին Կոնգրեսին ուղղված իր ուղերձի ժամանակ։
«Նրանք ցանկանում են գործարք կնքել, սակայն մենք չենք լսել բաղձալի խոսքերը, որ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա», – ասել է նա։
ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ կցանկանար դիվանագիտական պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի հետ։
Թրամփը հայտարարել է, որ Իրանն արդեն մշակել է Եվրոպա հասնելու ունակ հրթիռները և իբր աշխատում է այնպիսիների վրա, որոնք կարող են ԱՄՆ հասնել։
Թեհրանը և Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացրին փետրվարի 17-ին Ժնևում Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը` ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով` կողմերին հաջողվել է առանցքային սկզբունքներ մշակել, որոնց հիման վրա աշխատելու են գործարքի վրա։
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում փետրվարի 26-ին։