«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների՝ երկու անվանակարգում․
• Լավագույն օդանավակայան Եվրոպայում (Best Airport in Europe)
• Ամենանվիրված անձնակազմ (Most Dedicated Staff)
«ASQ Customer Experience Awards»-ն ուղեւորների սպասարկման եւ փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից է, որը շնորհվում է «Airports Council International World» միջազգային կազմակերպության կողմից։ Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղեւորների անկախ եւ անմիջական գնահատականների հիման վրա՝ ստանդարտացված հարցումների միջոցով։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5–15 միլիոն ուղեւոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել են 39 օդանավակայաններ Եվրոպայից։