Մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ համաձայնության գալ և կանենք ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա, Իրանի քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Մաջիդ Թախտրավանչիի խոսքերն է փոխանցել Azad Iran թելեգրամ-ալիքը:
«Մենք Ժնևի բանակցությունների սենյակ կմտնենք լիակատար անկեղծությամբ և բարի կամքով։ Հուսով ենք, որ այս բարի կամքը և դրական մոտեցումը համարժեք կընդունվեն ամերիկյան կողմի կողմից։ Իրանի դեմ հարձակման կամ ագրեսիայի դեպքում մենք կպատասխանենք մեր պաշտպանական պլանին համապատասխան։ ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա իրական ռիսկ է։ Բոլորը պետք է հասկանան, որ պատերազմ սկսելը հնարավոր է, բայց այն ավարտելը հեշտ չէ», – ընդգծել է նա։