Բաքվում քննարկել են «Հարավային Կովկասը Կենտրոնական Ասիային և Եվրոպային միացնող» նախագծերը

Բաքվում կայացել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին կապերի կոմիտեների նախագահների հանդիպումը:

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երեք երկրների միջև առկա հարաբերությունները, ինչպես նաև նավթամուղերի, գազատարների և երկաթուղային նախագծերը:

Նշվում է, թե գլխավորապես անդրադարձել են աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող նոր նախագծերին, որոնք պետք է Հարավային Կովկասի միջոցով միացնեն Կենտրոնական Ասիան և Եվրոպան։

Leave a comment