Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել

Քաղաքականություն

24.02.2026 | 22:17

Ուկրաինա լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ԱԴԾ կոլեգիայի նիստում։

Պուտինը  հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանությունները տեղեկություններ են ստացել Սև ծովում «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները պայթեցնելու փորձերի մասին։

«Խոսքը Սև ծովի հատակին գտնվող մեր գազային համակարգերի՝ այսպես կոչված «Թուրքական հոսքի» և «Կապույտ հոսքի» հնարավոր պայթյունի մասին։ Չեն կարողանում հանդարտվել», – ասել է Պուտինը։

Նա, առանց անուններ նշելու, հայտարարել է, թե այդպիսով փորձում են  վնասել խաղաղության գործընթացի դիվանագիտական ​​ջանքերը։

Պուտինը նշել է, որ այս հարցի շուրջ քննարկումը կշարունակվի փակ դռների հետևում, նա որևէ կերպ չի անդրադարձել թեմային, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծված պատերազմը շարունակվում է արդեն չորս տարի։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a comment