Բուլղարիայի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում Հայաստանն այսօր ուներ մեկ ներկայացուցիչ։ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ժիրայր Սարգսյանը հավասար պայքարում չկարողացավ հաղթանակ տանել և դուրս մնաց հետագա պայքարից։
Վաղը պայքարի մեջ կներգրավվեն մեր կանանց հավաքականի՝ Բուլղարիա մեկնած երկու անդամները։ 51 կգ քաշային կարգում բազմափորձ Անուշ Գրիգորյանը կմենամարտի իտալուհի Միշել-Նիկոլ Վեսկովինիի հետ, իսկ 65 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանի մրցակիցը լինելու է իռլանդուհի Գրին Ուոլշը։
Պայքարից անմասն չեն մնացել նաև տղամարդիկ։ Նարեկ Բազեյանը 60 կգ քաշային կարգում կանցկացնի իր երկրորդ մենամարտը Սոֆիայում, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը կմեկնարկի Գերմանիան ներկայացնող Նիկիտա Պուտիլովի հետ դիմակայությունով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: