Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար և Նորվեգիայի նախկին վարչապետ Թորբյորն Յագլանդը հիվանդանոցում է ինքնասպանության ենթադրյալ փորձից հետո, հաղորդել է նորվեգական iNyheter լրատվական կայքը՝ հղում անելով աղբյուրի։
Դեպքը հաջորդել է հայտնի ֆինանսիստ Ջեֆֆրի Էպշտեյնի հետ նրա կապերի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։
Ավելի վաղ Նորվեգիայի տնտեսական և բնապահպանական հանցագործությունների հետաքննության և քրեական հետապնդման կենտրոնական մարմինը հայտարարել էր Յագլանդի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ Էպշտեյնի գործի վերաբերյալ ֆայլերից ստացված տեղեկատվության հիման վրա։
Յագլանդը հոսպիտալացվել է մեկ շաբաթ առաջ՝ ինքնասպանության փորձից հետո։
Հրապարակման համաձայն՝ Յագլանդի առողջական վիճակը «լուրջ» է։ Աղբյուրը հրաժարվել է բացահայտել, թե որ հիվանդանոցում է նա։