https://arm.sputniknews.ru/20260224/eatmum-hamategh-kpajqaren-hamacancum-anorinakan-bvovandakutjan-dem–99155314.html
ԵԱՏՄ–ում համատեղ կպայքարեն համացանցում անօրինական բովանդակության դեմ
ԵԱՏՄ–ում համատեղ կպայքարեն համացանցում անօրինական բովանդակության դեմ
Sputnik Արմենիա
Համաձայնագրի նախագիծը նախատեսում է ապօրինի բովանդակության հասանելիությունը նաև դատական կարգով սահմանափակելու միջոցներ: 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T16:46+0400
2026-02-24T16:46+0400
2026-02-24T16:46+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
համացանց
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/43/21494346_416:0:3749:1875_1920x0_80_0_0_5e57a3eaf754a24d98cf77122e1b2690.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել համացանցում անօրինական բովանդակության դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրման ընթացակարգերի մեկնարկին: Այս մասին հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։Համաձայնագրի նախագիծը նախատեսում է դատական վարույթի միջոցով անօրինական բովանդակությանը մուտքը սահմանափակելու միջոցներ, սահմանում է ինտերնետային ռեսուրսների սեփականատերերի պարտավորությունը՝ դատարանի որոշման հիման վրա սահմանափակել նման բովանդակության մուտքը և ստեղծում է էլեկտրոնային գրանցամատյան՝ մուտքը սահմանափակվածտեղեկատվական ռեսուրսները գրանցելու համար: Միևնույն ժամանակ, ըստ մամուլի ծառայության, փաստաթուղթը չի սահմանափակում անդամ պետությունների կողմից դրանով չնախատեսված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը:ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովի խոսքով՝ ԵԱՏՄ բոլոր անդամ պետություններն ավարտել են նախագծի ներքին համաձայնեցումը, ինչը վկայում է, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/43/21494346_832:0:3332:1875_1920x0_80_0_0_92c9daf0e62a9d391855e166bfee42ad.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, համացանց
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, համացանց
Բաժանորդագրվել
Համաձայնագրի նախագիծը նախատեսում է ապօրինի բովանդակության հասանելիությունը նաև դատական կարգով սահմանափակելու միջոցներ:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել համացանցում անօրինական բովանդակության դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրման ընթացակարգերի մեկնարկին: Այս մասին հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների մասին համաձայնագրի նախագիծն ուղարկել է Եվրասիական տնտեսական միության երկրներ՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցնելու համար։ Փաստաթուղթը սահմանում է համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության միջոցները, որոնք պետությունները սահմանում են իրենց օրենսդրության մեջ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Համաձայնագրի նախագիծը նախատեսում է դատական վարույթի միջոցով անօրինական բովանդակությանը մուտքը սահմանափակելու միջոցներ, սահմանում է ինտերնետային ռեսուրսների սեփականատերերի պարտավորությունը՝ դատարանի որոշման հիման վրա սահմանափակել նման բովանդակության մուտքը և ստեղծում է էլեկտրոնային գրանցամատյան՝ մուտքը սահմանափակվածտեղեկատվական ռեսուրսները գրանցելու համար: Միևնույն ժամանակ, ըստ մամուլի ծառայության, փաստաթուղթը չի սահմանափակում անդամ պետությունների կողմից դրանով չնախատեսված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը:
ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովի խոսքով՝ ԵԱՏՄ բոլոր անդամ պետություններն ավարտել են նախագծի ներքին համաձայնեցումը, ինչը վկայում է, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։