Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ամփոփել է Հանրապետության նախագահի սահմանադրական կարգավիճակի վերաբերյալ հարցը

Այսօր կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի 2022 թվականի վերջին նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է Խորհրդի անդամներ Դանիել Իոաննիսյանի և Արթուր Սաքունցի կողմից ներկայացված Հանրապետության նախագահի լիազորությունների և ընտրության կարգի վերաբերյալ զեկույցը:

Քննարկման շրջանակներում որոշվել է չընդունել զեկույցում ներկայացվող առաջարկները:

Նիստի ընթացքում Խորհուրդը որոշել է Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված սահմանադրական կարգի հիմունքներին վերաբերող առաջարկները քննարկել արդեն 2023 թվականին:

Leave a comment