https://arm.sputniknews.ru/20260224/israjely-sparnacel-e-harvatsel-libananin-ete-hzbvollahy-mijamti-irani-het-hakamartutjany-99154384.html
Իսրայելը սպառնացել է հարվածել Լիբանանին, եթե «Հզբոլլահը» միջամտի Իրանի հետ հակամարտությանը
Իսրայելը սպառնացել է հարվածել Լիբանանին, եթե «Հզբոլլահը» միջամտի Իրանի հետ հակամարտությանը
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում: 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T16:17+0400
2026-02-24T16:17+0400
2026-02-24T16:17+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
հզբոլլահ
լիբանան
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/1783/59/17835902_0:81:1601:981_1920x0_80_0_0_eb26727a0a82d8e2dc9d5803567a8891.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Իսրայելը սպառնացել է, որ հզոր հարվածներ կհասցնի Լիբանանի օբյեկտներին, եթե «Հզբոլլահ» շարժումը միջամտի ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով լիբանանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։Ավելի վաղ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում:Փետրվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ դիտարկում է նման հնարավորություն:Ընդ որում, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
լիբանան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1783/59/17835902_92:0:1507:1061_1920x0_80_0_0_144a9ec9098d1fc565ec4626683f343c.jpg.webp
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հզբոլլահ, լիբանան, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հզբոլլահ, լիբանան, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Իսրայելը սպառնացել է, որ հզոր հարվածներ կհասցնի Լիբանանի օբյեկտներին, եթե «Հզբոլլահ» շարժումը միջամտի ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով լիբանանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
«Իսրայելը միջնորդավորված փոխանցել է Լիբանանին, որ հզոր հարվածներ կհասցնի՝ որպես թիրախ ընտրելով քաղաքացիական ենթակառուցվածքը, ներառյալ օդանավակայանը, եթե «Հզբոլլահը» միջամտի ԱՄՆ-ի և Իրանի հնարավոր պատերազմին», – գրում է գործակալությունը:
Ավելի վաղ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում:
Փետրվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ դիտարկում է նման հնարավորություն:
Ընդ որում, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ: