«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչի՞ հաշվին է աճել տնտեսությունը
Արդեն, երևի, գիտեք, որ 2025թ. Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.2%:
Ընդ որում, հատուկ սուպերպրոֆեսիոնալ ներկայացող մասնագետների համար հիշեցնեմ, որ սա ԻՐԱԿԱՆ աճն է՝ գների աճը «մաքրած»:
Ի՞նչ էին ասում մեր ընդդիմադիրները՝ Հայաստանի տնտեսական աճի մասին: Ասում էին, որ տնտեսությունն աճել է առևտրի և խաղային ոլորտի հաշվին:
Իսկ ի՞նչ են ասում թվերը:
Թվերն ասում են, որ ՀՆԱ-ի իրական ծավալի հավելաճին ամենից շատ նպաստել են՝
🏗️ Շինարարությունը՝ 1.5 տոկոսային կետով,
🏦 Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 1.3 տոկոսային կետով,
💻 Տեղեկատվության և կապի (հիմնականում ՏՏ) ոլորտը՝ 1 տոկոսային կետով,
🏠 Անշարժ գույքի ոլորտը՝ 0.7 տոկոսային կետով:
Շնորհակալություն եմ հայտնում ACSES վերլուծական կենտրոնին՝ այս համառոտ և մատչելի վերլուծության համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: