«Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են միջուկային զենք փոխանցել Ուկրաինային»․ ՌԴ ԱՀԾ | ՄԱՄՈՒԼ.ամ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են միջուկային զենք փոխանցել Ուկրաինային, РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։ Ծառայության տվյալներով՝ երկրները գիտակցում են ծանր իրավիճակը. նրանք չեն կարողանա Ուկրաինայի զինված ուժերի միջոցով հաղթել Ռուսաստանին։ Հետևաբար, ակտիվորեն աշխատում են միջուկային զենքի հետ կապված ծրագրի վրա։

«Խոսքն այս ոլորտում եվրոպական բաղադրիչների, սարքավորումների և տեխնոլոգիաների՝ Ուկրաինային գաղտնի փոխանցելու մասին է: Որպես տարբերակ դիտարկվում է M51.1 ստորջրյա բալիստիկ հրթիռի ֆրանսիական TN75 փոքր չափսերի մարտագլխիկը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Leave a comment