Մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 2026 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն, նաև պատկերացնում ենք, որ Ռոբորետ Քոչարյանը և երկու օլիգարխները, և ընդհանրապես բոլոր օլիգարխները դուրս մղվեն քաղաքական դաշտից և խորհրդարանից: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Գագիկ Ծառուկյանը գործարար է, որն ուզում է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա: Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, որը ստեղծել է կուսակցություն, դարձել է դրա ղեկավար և փորձում է ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա: Եվ սա օլիգարխի դասական սահմանում է:
Կարող ենք լեզվաբանական բանավեճ ունենալ, բայց ես վստահ եմ, որ բոլորը հասկանում են՝ ինչ է նշանակում օլիգարխ, բոլորը հասկանում են, որ օլիգարխները չպիտի և կամ լավ չի լինի, որ հասնեն իշխանության»,- ասաց նա:
Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ 2026-ի հունիսի 7-ին ընտրությունը լինելու է հետևյալի վերաբերյալ, այն է՝ քվե են տալիս գործող իշխանությա՞նը, քվե են տալիս Քոչարյանի՞ն, թե՞ «երկու օլիգարխներին»՝ նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին:
«Կարծում եմ՝ 2026-ի հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը պետք է այրի բոլոր կամուրջները Ռոբերտ Քոչարյանի և ռուսաստանցի օլիգարխի հետ, մնացած օլիգարխների հետ, որպեսզի ԱԺ-ն նորմալ բանավեճերի տեղ դառնա:
Նաև կարծում եմ, որ մեր մամուլը պետք է վերջապես այրի կամուրջները Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սերժ Սարգսյանի փեսու և տարբեր օլիգարխների հետ և ստանա անկախ ֆինանսավորում»,- ասաց նա: