Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել հեղինակավոր մրցաշարում

Չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի հեղինակավոր 77-րդ միջազգային մրցաշարում։

Մեկնարկային մենամարտերում հաղթանակի են հասել Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ) և Մարատ Միքայելյանը (75 կգ):

Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (90 կգ) պարտվել է բուլղարացի Ռոսելին Բաչևսկուն ու ավարտել պայքարը:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ) և Դավիթ Չալոյանը (+90), կանաց պայքարում հանդես կգան Էլիդա Քոչարյանը և Անուշ Գրիգորյանը։

A կարգի մրցաշարին մասնակցում է 35 երկրի ավելի քան 350 բռնցքամարտիկ:

Leave a comment