Երկբևեռ խանգարումով տառապող դերասան Ռոբերտ Քերադայնը ինքնասպան է եղել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Revenge of the Nerds» և «Lizzie McGuire» ֆիլմերի դերասան Ռոբերտ Քերադայնը մահացել է 71 տարեկան հասակում:

Ըստ The Guardian-ի՝ Քարադայնը ինքնասպան է եղել մի քանի տարի երկբևեռ խանգարումով տառապելուց հետո, ասվում է նրա ընտանիքի հայտարարության մեջ։

Մահացածի ընտանիքը հույս ունի, որ այս հայտարարությունը կբարձրացնի հանրության իրազեկվածությունը հիվանդության մասին։

«Խորը վշտով հայտարարում ենք մեր սիրելի հոր, պապիկի, հորեղբոր և եղբոր՝ Ռոբերտ Քարադայնի մահվան մասին», – ասվում է Քարադայն ընտանիքի հայտարարության մեջ, որը մեջբերել է The Guardian-ը։

Leave a comment