Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ին հարող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում կրակը տարածվելով հասել է տնկարանային տնտեսության տարածք։
Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, հրդեհի հետագա տարածումը կանխելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունը իրականացնում է հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքներ։
Ներկայումս տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհը մարվել է, վնասներ չկան։