Հետազոտությունները ցույց տվեցին, որ Նարեկի սրտի վիճակը կարգավորվել է. նրան հետ տարան բանտ. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նոր մանրամասներ է հայտնել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակից։

«Շտապ օգնության անձնակազմը որոշեց Նարեկին տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։

«Էջմիածին» ԲԿ-ում ենք, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ»,-հայտնել էր նա։

Քիչ առաջ Մելիքյանը տեղեկացրել է. «Հետազոտությունները ցույց տվեցին, որ սրտի վիճակը կարգավորվել է։ Քիչ առաջ Նարեկին հետ տարան բանտ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment