«Իրանի խնդրի դիվանագիտական ​​լուծում պետք է գտնել»

Իրանի խնդրի դիվանագիտական ​​լուծում պետք է գտնել, ասել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Թեհրանի և Վաշինգտոնի միջև սպասվող բանակցություններից առաջ։

 

«Մեզ այս տարածաշրջանում ևս մեկ պատերազմ պետք չէ։ Մենք արդեն չափազանց շատ պատերազմներ ունենք», – ասել է Կալլասը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Իրանը խոցելի դիրքում է, և այս պահը պետք է օգտագործվի դիվանագիտական ​​լուծում գտնելու համար։

 

Leave a comment