«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև | ՄԱՄՈՒԼ.ամ

Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի ընդլայնումը գոհացնող է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Ադրբեջան-Իրան տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ֆարզանե Սադեղի գլխավորած պատվիրակությանը։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի կողմից համատեղ իրականացվող նախագծերը լայն հնարավորություններ կբացեն ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար։

Leave a comment