Նրանք ի՞մ մասին են խոսում․ Պերեսի արձագանքը երկրպագուների բnղոքի ակցիային

Նրանք ի՞մ մասին են խոսում․ Պերեսի արձագանքը` երկրպագուների բnղոքի ակցիային

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի արձագանքը երկրպագուների բողոքի ակցիային։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 17-ին, Լա Լիգայի 20-րդ տուրի «Լևանտեի» դեմ հանդիպման ժամանակ «սերուցքայինների» երկրպագուները վանկարկումներով պահանջում էին ակումբի նախագահի հրաժարականը։

Սակայն, ինչպես հայտնում է Madrid Zone-ը, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տիրող դժգոհության ալիքը կարծես թե այնքան էլ չի անհանգստացրել Պերեսին։ Ըստ աղբյուրի՝ տրիբունայում գտնվող նախագահը, լսելով վանկարկումները, ժպտալով հարցրել է. «Նրանք ի՞մ մասին են խոսում»։

Չնայած տրիբունաներում տիրող լարվածությանը՝ խաղադաշտում «Ռեալին» հաջողվել է հաղթանակ տանել։ Մադրիդյան թիմը «Լևանտեին» հաղթել է 2-0 հաշվով՝ երկրորդ խաղակեսում Կիլիան Մբապեի և Ռաուլ Ասենսիոյի խփած գոլերի շնորհիվ։

Հավելենք, որ սա «Ռեալի» երկրորդ հանդիպումն էր նոր գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի գլխավորությամբ, որը շաբաթվա սկզբին այդ պաշտոնում փոխարինել էր Խաբի Ալոնսոյին։

Աղբյուրը`ArmSport.am

Leave a comment